Բարսելոնայում կարոտում ենք Նեյմարին. Սուարես

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը խոստովանել է, որ ակումբում կարոտում են բրազիլացի Նեյմարին, ով ամռանը հեռացել էր ֆրանսիական ՊՍԺ:

«Շատ ենք կարոտում Նեյմարին դաշտում, սակայն ավելի շատ նրան, քանի որ բրազիլացի յուրահատուկ էր: Նա շատ զվարճալի էր: Նեյմարը միշտ փոխանցում է երջանկություն և ուրախություն: Նա կարևոր էր մեզ համար:

Այժմ նա հանդես է գալիս այլ թիմում, սակայն բարկացած չեմ: Փորձում էի բրազիլացուն համոզել մնալ, քանի որ կարծում եմ՝ սա լավագույն տեղն է նրա համար:

Մեսսիի հետ երբեք նրան չենք ասել. «Մի հեռացիր, քանի որ երջանիկ չես լինի»: Մենք պարզապես հայտնեցինք, որ չենք ցանկանում նրա հեռանալը: Ցավալի էր, քանի որ ընկերներ ենք»,- Սուարեսի խոսքը մեջբերում է Sport.es-ը:




Լրահոս