Րաֆֆի Հովհաննիսյանն ու Պետրոս Մակեյանն այսօր կհանդիպեն. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այսօր «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում կհանդիպեն կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն ու Ժիրայր Սեֆիլյանի կոչով Ազգային դիմադրության ճակատի աշխատանքները համակարգող Պետրոս Մակեյանը։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի շաբաթ է՝ Րաֆֆի Հովհաննիսյանը վերադարձել է հայրենիք, սակայն անպատասխան էր թողել ճակատի կազմակերպիչների հետ հանդիպման հրավերը։ Այսօր տեղի կունենա հանդիպումը, սակայն թե ինչ դիրքորոշում ունի Հովհաննիսյանը Սեֆիլյանի կոչի վերաբերյալ, կմիանա ճակատին, թե ոչ՝ դեռ հայտնի չէ։ Մինչ այս նա ոչ թե ուղիղ կապի մեջ է եղել, այլ՝ միջնորդավորված»։

Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս