Հովիկ Աբրահամյանը սկսել է ալկոհոլ շատ օգտագործել ու հաճախակի այցելել խաղատներ. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ֆեյսբուքյան էջում օրերս լուսանկարներ հրապարակեց Արցախից՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, որից հետո հրապարակվեց նաեւ Աբրահամյանի էջի գրառումը: Հայտնի դարձավ, նոյեմբերի 2-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը ՀՀ նախկին վարչապետին հրավիրել է Արցախ, որտեղ նրանք շրջել են գեղատեսիլ վայրերով, միասին աղոթել:

Հովիկ Աբրահամյանին Արցախ հրավիրելու լուրջ քաղաքական պատճառներ կային: Մասնավորապես, մեր տեղեկություններով, Հովիկ Աբրահամյանը վերջին շրջանում լուրջ անդրկուլիսային ակտիվություն է ցուցաբերել: Վերջին շրջանում Հովիկ Աբրահամյանն իր քաղաքական ծրագրերը փորձել է լուծել ԲՀԿ-ն որպես հենարան օգտագործելով:

Բայց նրա խնամին՝ Գագիկ Ծառուկյանը, այս հարցը կտրուկ փակել է՝ հասկացնելով, որ հերթական անգամ քաղաքական անհեռանկարային ինտրիգների մեջ չի մտնի ու թույլ չի տա, որ Աբրահամյանն իր ամբիցիաներն ու քաղաքական պլանները կառուցի իր ու իր կուսակցության միջոցով:

Դրանից հետո Հովիկ Աբրահամյանը՝ Կարեն Կարապետյանի ու Սերժ Սարգսյանի բարդ ու ոչ միանշանակ հարաբերությունների ֆոնին տարբեր խողովակներով, հիմնականում Կարապետյանի շրջապատի երկրորդ էշելոնի ներկայացուցիչների միջոցով, մեսիջներ է ուղարկել Կարեն Կարապետյանին, որ պատրաստ է համագործակցել վերջինիս հետ՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի:

Արցախում Բակո Սահակյանը աղոթքի հետ միասին նրան հասկացրել է, որ զերծ մնա նման գործելաոճից:

Թե ինչ հետեւություններ է արել Հովիկ Աբրահամյանը Բակո Սահակյանի հետ խոսակցությունից հետո, մեր աղբյուրներին հայտնի չէ: Ամեն դեպքում մեզ տեղեկություններ հասան նաեւ այն մասին, որ Հովիկ Աբրահամյանը ներկայումս գտնվում է խորը դեպրեսիայի մեջ՝ սկսել է ալկոհոլ շատ օգտագործել ու հաճախակի այցելել խաղատներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս