Ուսանողները երթով կշարժվեն դեպի կառավարություն

Ուսանողները երթով կշարժվեն դեպի կառավարություն

Արդեն հայտնել էինք, որ այսօր ևս դասադուլը շարունակվում է: ԵՊՀ ուսանողները շարունակում են իրենց դասադուլը:

Դասադուլի կազմակերպիչը «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունն է, որը հայտարարել է, որ ակցիան կշարունակեն այնքան ժամանակ, մինչեւ վերանայվի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով նախատեսված տարկետման իրավունքին վերաբերող դրույթները:

Նախօրեին ցուցարար ուղանողներին ընդունել է ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը և հորդորել դադարեցնել դասադուլը, քանի որ դասադուլի մեջ իմաստ չի տեսնում:

Այսօր ուսանողները որոշել են երթով շարժվել դեպի կառավորթյան շենք, որտեղ տեղի է ունենալու կառավարության հերթական նիստը: