Հարց քաղաքացիներից` ինչպե՞ս է տեղի ունենում ուսանողի ներբուհական տեղափոխությունը

Հարց քաղաքացիներից`  ինչպե՞ս է տեղի ունենում ուսանողի ներբուհական տեղափոխությունը

ՀԱՐՑ․ Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս է տեղի ունենում ուսանողի ներբուհական տեղափոխությունը:

Անահիտ Մնացականյան (28 տարեկան, դիզայներ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Մնացակայնաի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ուսանողի՝ բուհի ներսում տեղափոխությունը, որի ընթացքում կարող է անցում կատարվել մեկ մասնագիտությունից մյուսը կամ փոխվել ուսուցման ձեւը (առկա, հեռակա, հեռավար), իրականացվում է բուհի ռեկտորի հրամանով, ուսանողի անձնական դիմումի համաձայն:

Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նկատենք, որ ուսանողի՝ բուհից բուհ տեղափոխությունն իրականացվում է ընդունող բուհի ռեկտորին հասցեագրված ուսանողի անձական դիմումի համաձայն, որին կցվում է նաեւ սովորած բուհի կողմից տրամադրված ակադեմիական տեղեկանքը: