10.11.17

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

Նոյեմբերի 10-ին  ժամը 13.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա գրող, հրապարակախոս, ՄԱՅՐԱԶՈՐ միության ղեկավար Ռուզան Ասատրյանի,  գրող, հրապարակախոս  Լիա Ավետիսյանի և  ՊՆ-ում Պահեստի փոխգնդապետ Ալբերտ Հովհաննիսյանը  Ալբերտ Հովհաննիսյանի համատեղ ասուլիսը։

Թեման՝ «Դավադրություն՝ հայ ընտանիքի  և մեր ինքնության նկատմամբ… Ոչ  «Ընտանիքի նկատմամբ բռնության մասին» օրինագծի ընդունմանը և պապիլոմա վիրուսի դեմ վտանգավոր պատվաստումներին»։

***

Նոյեմբերի 10-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը: ԹԵՄԱ՝ ԵՄ համաձայնագրի, 2018թ. պետական բյուջեի, ներքաղաքական ներկա և ապագա հնարավոր զարգացումների մասին:

***

Նոյեմբերի 10-ին՝ ժամը 18:30-ին, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԸԲՄ) դահլիճում (Մելիք Ադամյան 2/2, Երևան) տեղի կունենա Էյվա արվեստների հիմնադրամի կողմից նախաձեռնած հայ արվեստն ուսուցանող «ԱՐՎԵՍՏ» առաջին հայկական խաղ-գրքի շնորհանդեսը։

Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես կգան՝ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի համակարգող Գայանե Մանուկյանը, ՀՀ ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն (ԱՄՆ), Եվրոպական Միության Համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը։

***

Նոյեմբերի 10-ին ժամը 11 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Թեման՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր, 2018թ պետական բյուջե:




Լրահոս