Հռոմի Պապն արգելել է սիգարետի վաճառքը Վատիկանի տարածքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

RIA Novosti-ն հաղորդում է, որ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն արգելել է սիգարետի վաճառքը Վատիկանի տարածքում։

«Ֆրանցիսկոս պապը որոշում է ընդունել, որ Վատիկանը կարգելի սիգարետի վաճառքն իր աշխատակիցներին՝ սկսած 2018 թվականից։ Պատճառները պարզ են. Սուրբ գահը չի կարող աջակցել սովորությանը, որն ակնհայտորեն վնաս է հասցնում մարդկանց առողջությանը։ Համաձան ԱՀԿ տվյալների՝ ծխելու հետևանքով աշխարհում ամեն տարի մահանում է ավելի քան 7 մլն մարդ»,-ասվում է հաղորդագրությունում։

Ըստ լրատվականի` Վատիկանի տարածքում աշխատում է ընդամենը մեկ խանութ, որտեղ կարելի է, ի թիվս այլ ապրանքների, գնել սիգարետ։




Լրահոս