Արթուր Պետրոսյանը ևս երկու տարի կգլխավորի Հայաստանի հավաքականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 9-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հետխաղային մամուլի ասուլիսը, հայտնում է ՀՖՖ կայքը:

-Ի՞նչպես կգանահատեք այս խաղը, ի՞նչ դեր ու նշանակություն ուներ այն:
-Մեր համար ամենակարևորն այս խաղում փորձարկումներն էին, որ կարողանայինք նոր հրավիրված խաղացողներին տեսնել խաղադաշտում: Այդ առումով մեզ համար շատ կարևոր էր նրանց տեսնել միջազգային մակարդակի խաղում: Իմ կարծիքով՝ վատ չստացվեց:
-Ձեր ապագան Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի դերում որոշվա՞ծ է, թե՞ դեռ անորոշ վիճակ է։
-Ասեմ, որ իմ ապագան այս խաղի հետ ոչ մի կապ չուներ, այս խաղից առաջ ամեն ինչ որոշված էր: Երկարացնելու ենք պայմանագիրս երկու տարի ժամկետով, և հետո կտեսնենք, թե ինչ է լինում:
-Խոսում էինք նոր ֆուտբոլիստներից, բայց այսօր ունեինք ընդամենը երկու նորեկ, մնացածները եղել էին հավաքականում: Արդյո՞ք դա նշանակում է, որ հայկական ֆուտբոլում չունենք հերթափոխ:
-Եթե նկատի ունեք 40-50 ֆուտբոլիստների ցուցակ՝ ապա ոչ, չունենք: Ռումյան Հովսեփյանը երեք տարի է՝ չէր հրավիրվել հավաքական: Առաջին անգամ 12 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի առաջնությունից: Մեր ներկայացրած հայտացուցակում նշված ֆուտբոլիստներին ենք հարմար գտել հրավիրել հավաքական, բայց դա չի նշանակում, որ մենք դադարեցրել ենք այդ ուղղությամբ աշխատանքները կամ չենք փնտրում: Ամեն ինչ անելու ենք, որ նոր խաղացողների գտնենք և հրավիրենք հավաքական:
-Ի՞նչ խնդիր է դրված ձեր առջև նոր մրցաշրջանում:
-Հավանաբար բոլորդ էլ գիտեք, որ մեր գլխավոր նպատակը Ազգերի Լիգայում լավ հանդես գալն է: 2018 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին խմբային հանդիպումներ են տեղի ունենալու, և մեր առաջին խնդիրը այդ խմբից դուրս գալն է:




Լրահոս