Հարց քաղաքացիներից` աշխատողը ո՞ր դեպքում է կրում նյութական պատասխանատվություն

Հարց քաղաքացիներից` աշխատողը ո՞ր դեպքում է կրում նյութական պատասխանատվություն

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ աշխատողը ո՞ր դեպքում է կրում նյութական պատասխանատվություն։

Լիզա Գրիգորյան (32 տարեկան, մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Գրիգորյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ աշխատողը պարտավոր է հատուցել գործատուին պատճառած նյութական վնաuը, որն առաջացել է`
1) գործատուի գույքը փչացնելու կամ կորցնելու հետեւանքով.
2) նյութերի գերածախu թույլ տալու հետեւանքով.
3) աշխատողի կողմից աշխատանքային պարտականությունները կատարելիu այլ անձանց պատճառված վնաuը գործատուի կողմից հատուցելու դեպքերում.

4) գործատուին պատկանող գույքը փչացնելու պատճառով կատարված ծախuերից.
5) նյութական արժեքների ոչ պատշաճ պահպանության հետեւանքով.
6) անորակ արտադրանքի թողարկումը կանխելու համար դիտավորյալ կերպով միջոցառումներ չձեռնարկելու, նյութական կամ դրամական արժեքները հափշտակելու հետեւանքով:
(Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 237-րդ հոդված)։

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ աշխատողը պարտավոր է հատուցել գործատուին պատճառած վնասը լրիվ ծավալով, բայց ոչ ավելի նրա երեք ամսվա միջին աշխատավարձի չափից, բացառությամբ մի քանի դեպքերի. եթե վնասը պատճառվել է դիտավորությամբ. վնասը պատճառվել է աշխատողի հանցավոր գործունեության հետեւանքով. աշխատողի հետ կնքվել էր լիակատար նյութական պատասխանատվության մասին պայմանագիր. վնասը պատճառվել է այնպիսի եղանակով կամ այնպիսի գույքի, որի դեպքում օրենքով սահմանված է լիակատար գույքային պատասխանատվություն․վնասը պատճառվել է ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ: