Տիգրան Մուկուչյանը` Վանաձորի ավագանու նիստերը հակասահմանադրական ճանաչելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ Սահմանադրական դատարանը հրապարակել է Վանաձորի ավագանու նիստերի սահմանադրականության վերաբերյալ որոշումը։ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը կարդաց ՍԴ որոշումը, համաձայն որի. ««Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ կետը հակասահմանադրական է։ Վանաձորի համայնքի ավագանու առաջին նիստի՝ 2017թ. մարտի 31-ի N 2-Ն, 7-Ն, 8-Ն, 9-Ն որոշումները հակասահմանադրական են»։ ՍԴ-ի որոշումները ուժի մեջ կմտնեն մարտի 31-ին։

ArmLur.am-ը այս հարցի շուրջ զրուցեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ` հասկանալու համար, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու հաջորդիվ:

«Ձեր հարցերի հասցեատերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չէ: Դա մեր տիրույթի խնդիրը չէ: ԿԸՀ-ն անելիք է ունենում, երբ նշանակվում են ընտրություններ: Բայց ես որոշմանը ծանոթ չեմ: Օրենքով սահմանված են այն դեպքերը, երբ նշանակվում են ՏԻՄ ընտրություններ»,- նշեց ԿԸՀ նախագահը:




Լրահոս