Հարց քաղաքացիներից` աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստն ի՞նչ կարգով է հաշվարկվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստն ի՞նչ կարգով է հաշվարկվում: Խնդրում եմ ներկայացնել հաշվարկի կարգը:

Լիաննա Պողոսյան (29 տարեկան, դաստիարակ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Պողսոյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 25-ի եւ բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով:
Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 21-ի եւ բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով, իսկ հղիության ու ծննդաբերության նպաստի դեպքում` հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր աշխատանքային օրերի թվով:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ բացառությամբ հղիության եւ ծննդաբերության նպաստի` ժամանակավոր անաշխատունակության 2-րդ, 3-րդ եւ 4-րդ աշխատանքային օրերի համար գործատուն վարձու աշխատողի նպաստը վճարում է իր միջոցների հաշվին, իսկ 5-րդ աշխատանքային օրվանից սկսած` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: Ի դեպ, չվճարվող արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում նպաստ չի տրվում` բացառությամբ հղիության եւ ծննդաբերության նպաստի:




Լրահոս