Մեղադրողը պահանջեց Սամվել Բաբայանին դատապարտել 7 տարվա ազատազրկման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատախազը հանդես է եկել մեղադրական ճառով: Ըստ այդմ, նա  միջնորդեց Սամվել Բաբայանին դատապարտել 7 տարվա ազատազրկման, Սանասար Գաբրիելյանին՝ 4, Արմեն Պողոսյանին 3, Կարեն Քոչարյանին 3, Դավիթ Հարությունյանին 2 տարվա ազատազրկման:

Անդրանիկ Քոչարյանին և Ժորա Զաքարյանին 2 տարվա ազատազրկման: Այս երկու ամբաստանյալների նկատմամբ դատախազը միջնորդեց պայմանական կիրառել և սահմանել 3 տարի փորձաշրջան:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց՝ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք։




Լրահոս