14.11.2017

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍ`

ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-ին` ժամը 14:30-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Երվանդ Երզնկյանի, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանի ասուլիսը:

Թեմա – Հանդիսավոր համերգով կնշվեն Երևանի պետական կոնսերվատորիայի Էստրադային-ջազային երաժշտության ամբիոնի 20 և ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի 70-ամյա հոբելյանները։ Երվանդ Երզնկյանի անցած ուղին` ձեռքբերումներն ու հաջողությունները:

***

Նոյեմբերի 14-ին ժամը 11:00–ին «Sputnik Արմենիա» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս նվիրված «Ժողովրդական ապրանքանիշ №1 Հայաստանում — 2017»
ամենամյա հինգերորդ մրցանակաբաշխության քվեարկության մեկնարկին և անվանակարգերի հայտարարմանը:

Ասուլիսի բանախոսն է Սպառողների աջակցման կենտրոն» -ի նախագահ Աշոտ Միրզոյանը

***

Նոյեմբերի 14-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Սոցիոմետր կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը: ԹԵՄԱ՝ ԵԱՏՄ, թե ԵՄ: 1992 թվականից ի վեր Սոցիոմետր կենտրոնի  կատարած հարցումների ամփոփ պատկերը՝ Հայաստանի արտաքին կողմնորոշման հարցում հանրային տրամադրությունների վերաբերյալ:

***

Նոյեմբերի 14–ին՝  ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում  կհյուրընկալվեն «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության անդամներ Հայկ Նահապետյանը եւ Հայկ Այվազյանը:

ԹԵՄԱ՝  Քրեական օրենսգրքի նախագծում միասեռականների իրավունքների գերակայության վտանգներն ու ռիսկերը մեր հասարակության մեջ. Քրեական օրենսգրքի նման փոփոխության իրավական գնահատականը:

***

Մամուլի ազգային ակումբը երեքշաբթի՝ նոյեմբերի 14-ին, ժամը 11-ին լրագրողներին հրավիրում է հանդիպման ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս ՌԱԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ: Թեման՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ, ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐՆ ՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»:




Լրահոս