Քաղաքացին ընդդեմ ԱԻՆ-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները դատարանի միջոցով են փորձում վերականգնել իրենց իրավունքները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2017 թվականի նոյեմբերի 8-ին ԱԻՆ աշխատակից Հարություն Կարապետյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով, որ ՀՀ ԱԻՆ աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկը իր գործուղման մեջ գտնվող ժամանակահատվածում կատարած աշխատանքները եւս համարի աշխատանք եւ համապատասխան վճարում կատարի: Ու հիմա գործը մակագրվել է ՀՀ վարչակայն դատարանի դատավոր Արթուր Ծատուրյանին:




Լրահոս