ՖՈՏՈ. Ոճային սխալներ, որոնք ծերացնում են Ձեզ

ՖՈՏՈ. Ոճային սխալներ, որոնք ծերացնում են Ձեզ

Տարեց տարի ձեռք ենք բերում սովորույթներ, որոնցից ապագայում դժվար է լինում ազատվել: Սակայն ժամանակն իր տեղում չի կանգնում, և նորաձևության թրենդները կարող են Ձեր դեմ աշխատել:

Հիշեք չափսերի մասին

Երբ հետևում եք նորաձևության տենդեցներին, ապա պետք է հետևեք նաև չափսերին: Եթե լայն տաբատ եք կրում, ապա ընտրեք նեղ վերնազգեստ, իսկ լայն վերնազգեստի դեպքում՝ նեղ տաբատ:

Մի ընտրեք միևնույն գամմայի հագուստ

Պայուսակը, կոշիկն ու գոտին նույն գունային գամմայի մեջ համադրելն արդեն հնաճո է: Կարող եք տարբեր գույներ համադրել:

Մոռանում եք գոտու մասին

Գոտին կարող է Ձեր կերպարին հետաքրքրություն հաղորդել, իսկ լայն հագուստը կընդգծի Ձեր ավելորդ կիլոգրամները:

Սիրում եք ռետրո ոճը

Օրինակ, լայն տակերով ջինսերը կարող է ավելորդ կիլոգրամներ ցույց տալ: Դա թողեք անցյալում և ընտրեք այնպիսի ջինս, որը կընդգծի Ձեր կազմվածքի առավելությունները:

Շարունակում եք գնել դեռահասին բնորոշ հագուստ

Տարիքի հետ ոճն անպայման պետք է փոխվի: Պետք չէ շարունակել կրել այն, ինչ Ձեզ սազում էր 16 կամ 20 տարեկանում:

Հնացած շրջանակ եք կրում

Ակնոցները վաղուց դարձել են ոճային և օգտակար աքսեսուար, որոնք կարող են  ընդգծել թե՛ առավելությունները, թե′ քողարկել թերությունները: Դիզայներներն առաջարկում են ակնոցների բազմաթիվ նորաոճ տարբերակներ:

Դուք երկար և ուղիղ վարսեր ունեք

Երկար և ուղիղ վարսերը միայն ընդգծում են տարիքը: Այդ պատճառով պետք է նախապատվություն տաք ոճային և կարճ սանրվածքներին: Եթե այդպիսի փոփոխության պատրաստ չեք, ապա շերտավոր սանրվածք ընտրեք:

Կարմրաներկը սխալ եք քսում

Կարմրաներկը քսելու տարբեր տարբերակներ կան: Սակայն դրանք ոչ բոլոր դեպքերում են գործում: Պետք է քսելու տարբերակը համապատասխանեցնել տարիքին և դեմքի կառուցվածքին:

Ընտրում եք մուգ շրթներկ

Մուգ շրթներկը տեսողական առումով փոքրացնում է շուրթերը: Եթե չեք կարողանում ազատվել այդ թրենդից, ապա գոնե նախապատվություն տվեք տաք երանգներին:

Քիչ եք ժպտում

Ժպիտը ևս երիտասարդություն կհաղորդի: