ՖՈՏՈ. Մարմնի որ հատվածն եք լվանում առաջինը. պատասխանը շատ բան կբացահայտի

Մենք շատ ժամանակ ենք հատկացնում հիգիենային, որպեսզի լավ տեսք ունենանք: Սակայն պարզվում է՝ այն հատվածը, որը լոգանք ընդունելիս առաջինն եք լվանում, շատ բան կարող է պատմել մեր բնավորության մասին: Այդպիսի եզրակացության եկած գիտնականները վստահեցնում են, որ սա մարդուն ավելի շատ կարող է բնորոշել, քան տարբեր տեսակի հորոսկոպները:

Մի փոքր տարօրինակ է հնչում, սակայն կարող ենք ստուգել: Ահա, թե ինչ բնավորության գծեր ունի այն մարդը, ով առաջինն է լվանում մարմնի այս կամ այն հատվածը:

Դեմք

Եթե լոգանք ընդունելիս առաջինը սկսում եք լվանալ դեմքը, ապա Ձեզ համար շատ կարևոր է ֆինանսը: Դուք միշտ սևեռված եք այն հանգամանքի վրա, թե ինչպես ավելի շատ գումար վաստակեք, որպեսզի Ձեզ և երեխաների համար լավ ապագա ստեղծեք, վերանորոգում անեք և այլն: Նաև այսպիսի մարդիկ շատ ընկերասեր և մաքրասեր են: Նրանք լավ և վստահելի ընկերներ են, ովքեր միշտ ազատ են զրույցի համար: Նաև նրանք լավ զուգընկեր են անկողնում:

Վարսեր

Եթե սկսում եք լոգանքն առաջինը վարսերը լվանալով, ապա հոգու խորքում նկարիչ եք: Դուք ունեք ստեղծագործ մտածելակերպ և հաճախ լսում եք սրտի ձայնին, ոչ թե բանականությանը: Սիրում եք սավառնել երկնքում և շատ երազկոտ եք, որի պատճառով շատերը Ձեզ ծույլ են համարում:

Կուրծք

Այսպիսի մարդիկ լավ միտք ունեն: Նրանք իրենց ժամանակը չեն ծախսում անգործության կամ երազանքների վրա, որոշումներ կայացնելիս առաջնորդվում են սառը դատողությամբ: Նրանք շատ նպատակասլաց են և ձգտում են գործել, ոչ թե սպասել:

Թևատակեր

Այս պարագայում շատ բարի և պատասխանատու անձ եք: Շատ ընկերասեր եք և միշտ օգնում եք այն աշխատակիցներին կամ ընկերներին, ովքեր դրա կարիքն ունեն: Սակայն Ձեր բարության պատճառով հաճախ են խաբում, այնպես որ ուշադիր եղեք շրջապատի հանդեպ:

Ականջներ

Հետազոտողները վկայում են, որ այդպիսի մարդիկ շատ ուշադիր և հետևողական են: Նրանք միշտ ժամանակին համընթաց եք քայլում, հետաքրքրվում են նոր տեխնոլոգիաներով, շատ ճամփորդում և շփվում են:

Ուսեր

Ամենայն հավանականության` Դուք անվստահ անձնավորություն եք, դժվարությամբ եք գտնում Ձեր տեղն ու նոր ծանոթություններ հաստատում: Դուք նախընտրում եք միայնակ մնալ: Տրամադրության հաճախակի փոփոխություններ եք ունենում, կարող եք հեշտությամբ փողերը քամուն տալ:

Պարանոց

Հետազոտողների վկայությամբ` այսպիսի մարդիկ վախկոտ են: Նրանք խուսափում են պատասխանատվությունից: Այսպիսի մարդիկ կարծում են, թե աշխարհն իրենց շուրջն է պտտվում, միշտ վստահ են, թե իրենց անձը կարևոր է:

Ինտիմ մասեր

Այսպիսի մարդիկ շատ բարձր ինքնագնահատական ունեն: Նաև նրանք շատ սեքսուալ են և հակառակ սեռի ուշադրության կենտրոնում են գտնվում: Նրանք շատ լավ հասկանում են մարդկանց, իրենց մոտ են թողնում միայն մոտիկներին և ժամանակով փորձվածներին: Եվ նրանք նաև շատ լավն են անկողնում:

Ոտքեր

Այսպիսի մարդիկ շատ հավաքված են: Նրանց մտքում բազմաթիվ կողպեքներ կան, այդ պատճառով դժվարությամբ են որոշումներ կայացնում: Սիրում են հասնել շատ բաների, սակայն վախենում են անհաջողություններից, այդ պատճառով գրեթե ռիսկի չեն դիմում:

Երբ լոգանք ընդունեք, ուշադրություն դարձրեք՝  որ հատվածն եք առաջինը լվանում և ստուգեք: