Որոշել է վնաս հասցնել խորհրդարանին. Հերմինե Նաղդալյանը 2 մլն դրամի զանգեր է արել Չինաստանում սովորող իր որդուն. «Ժամանակ»

Որոշել է վնաս հասցնել խորհրդարանին. Հերմինե Նաղդալյանը 2 մլն դրամի զանգեր է արել Չինաստանում սովորող իր որդուն. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Մամուլն արդեն գրել է, որ ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն այս տարվա մայիսին իր ծառայողական բջջային հեռախոսով 2 մլն դրամի զանգեր է արել, և դա վճարել է պետբյուջեից: Կարելի է կարծել, որ տիկին Նաղդալյանը չափազանց շատ է ծանրաբեռնված եղել ազգային ու պետական գործերով և հենց այդ նպատակներով է կատարել այդ զանգերը:

Մինչդեռ պարզվում է, որ նա ծառայողական հեռախոսով խոսել է Չինաստանում սովորող որդու հետ, և դրա համար պետք է վճարի պետական բյուջեն: ԱԺ նախագահին, փոխնախագահներին և հանձնաժողովի նախագահներին ԱԺ աշխատակազմը տրամադրում է ծառայողական հեռախոսահամարներ և սահմանում գումարային լիմիտներ: ԱԺ փոխնախագահների համար սահմանված է 50 հազար դրամի ամսական լիմիտ, որը Նաղդալյանը գերազանցել է 40 անգամ, և դա մայիս ամսին, երբ նա ԱԺ փոխնախագահ է եղել մինչև մայիսի 17-ը:

Հավանաբար տեղեկանալով, որ այլևս չի ընտրվելու ԱԺ փոխնախագահ՝ Նաղդալյանը որոշել է օգտագործել վերջին հնարավորությունը և որքան հնարավոր է մեծ վնաս հասցնել խորհրդարանին: Չնայած, եթե ԱԺ ղեկավարությունը մի քիչ հետևողականություն դրսևորի, կարող է պատճառված վնասը գանձել նրա աշխատավարձից»:

Առավել մանրամասն՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

»:

Առավել մանրամասն՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: