Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատախազը միջնորդել է Սամվել Բաբայանին դատապարտել 7 տարվա ազատազրկման. «Ժողովուրդ»

Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատախազը միջնորդել է Սամվել Բաբայանին դատապարտել 7 տարվա ազատազրկման. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով դատախազը հանդես է եկել մեղադրական ճառով: Նա միջնորդել է Ս. Բաբայանին դատապարտել 7 տարվա ազատազրկման:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Ս. Բաբայանը դրդել է մի խումբ անձանց նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Սա առաջին դեպքը չէ, որ քաղաքական ամբիցիաների պատճառով Ս. Բաբայանը հայտնվում է մեղադրյալի աթոռին: 1999թ. բոլոր կոչումներից եւ պաշտոններից զրկված Ս. Բաբայանը 2000թ. մարտին Ստեփանակերտում ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման: Այդ ժամանակ էլ նա ակտիվ էր քաղաքական դաշտում: Գրեթե 4 տարի Շուշիի բանտում անցկացրած Բաբայանին «մասնակի ներում» շնորհվեց, եւ նա ազատ արձակվեց:

Ու հիմա, երբ սկսեց վտանգ սպառնալ Սերժ Սարգսյանի իշխանությանը, դարձյալ մեկուսացվեց»:

Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: