«Վանաձորի ավագանու լիազորությունները պետք է դադարեցվեն, և նոր ընտրություններ նշանակվեն». «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Նոր Սահմանադրության համահեղինակ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Գևորգ Դանիելյանի կարծիքով՝ ՍԴ որոշումից հետո Վանաձորի ավագանու լիազորությունները պետք է դադարեցվեն, և նոր ընտրություններ նշանակվեն: «Վանաձորում ստեղծված վիճակը միայն օրենքի խնդիր չէր։ Եթե հիշում եք՝ համայնքի ղեկավարի ընտրության նոր կարգ մշակվեց, այն համարվեց առավել իրավաչափ, որպեսզի անհարկի հակասություն չառաջանա համայնքի ղեկավարի և ավագանու միջև։ Բայց իրականությունը ցույց տվեց, որ այդպես չեղավ։ Ավագանու անդամները հայտարարեցին, որ իրենք քաղաքապետին չեն ընտրել, բայց արդյունքում նա ընտրվել է։ Այստեղից էլ առաջացավ հակասությունը: Եթե ավագանին չի գործում, նրա լիազորությունները պետք է դադարեցվեն, ուրիշ ճանապարհ չկա, թեև դա ոչ լավագույն ճանապարհն է»,- «Ժամանակ»-ին ասաց Դանիելյանը»։

Առավել մանրամասն «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս