ՀՀ իշխանությունները ներողամիտ գտնվեցին ավագանու ընտրություններում ընտրակեղծարարության դիմած անձանց նկատմամբ. քրգործերից 7-ը կարճվել է.«Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ իշխանությունները բավական ներողամիտ գտնվեցին Երեւանի ավագանու ընտրություններում ընտրակեղծարարության դիմած անձանց նկատմամբ: Բանն այն է, որ ավագանու ընտրություններում խախտումների մասով հարուցվել էր 10 քրեական գործ, բայց կարճ ժամանակ անց դրանցից 7 կարճվել է, մեկ քրեական գործը՝ կասեցվել, եւ դատարան է ուղարկվել միայն երկուսը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի 8/54 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ Աշխեն Հովհաննիսյանը դատապարտվել է 700 հազար դրամ տուգանքի՝ քաղաքացիներից մեկի քվեաթերթիկում ինքնագլուխ կերպով ՀՀԿ օգտին քվարկելու համար, մյուս քրեական գործը հարուցվել էր լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու հատկանիշներով. ՀԺ լրագրող Տ.Խաչատրյանին խոչընդոտելու համար Հայկ Հունանյանը տուգանվել է 700 հազար դրամ, եւ վերջ:

Հետաքրքիր է՝ վերջին ՏԻՄ ընտրությունների ընտրակեղծարարների նկատմամբ ե՞ւս իշխանություններն այսպիսի ներողամտություն կցուցաբերեն, թե՞ ոչ:»։

Առավել մանրամասն «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս