Սպարտակ Մելիքյանը հեղափոխություն է սկսել Գեղարքունիքի մարզում. նա եկվորների ու տեղաբնակների թիմեր է ձևավորել.«Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր, գարդմանահայերի միության նախագահության անդամ Սպարտակ Մելիքյանը հեղափոխություն է սկսել ՀՀ Գեղարքունիքի մարզում: Բավական չէ, որ նա 18 համայնքների միավորման արդյունքում ձեւավորված Գեղամասար խոշորացված համայնքում առաջադրեց թեկնածու Հակոբ Ավետյանին, հաղթեց ՀՀԿ թեկնածուին, հիմա էլ որոշել է բոլոր նախկին գյուղապետերին, որոնք պետք է տարածքներում պատասխանատուներ նշանակվեն, ազատել աշխատանքից: Այդպիսով, նա վրեժ է լուծում իր դեմ դուրս եկած եւ ՀՀԿ-ի թեկնածու Զոյա Գեւորգյանի օգտին աշխատած շուրջ 13 նախկին գյուղապետերից:

Բացի այդ՝ Սպարտակ Մելիքյանը եկվորների ու տեղաբնակների թիմեր է ձեւավորել համայնքում՝ սեպ խրելով բնակիչների երկու խմբերի մեջ. նա այսօրվանից աշխատում է հաջորդ խորհրդարանական ընտրությունների համար, որպեսզի հենարան ու ձայներ ունենա: Սա լուրջ դժգոհություն է առաջացրել գյուղերում, եւ երեկ մի խումբ գյուղապետեր, գյուղացիներ բողոքել են «Ժողովուրդ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում: Իսկ Սպարտակ Մելիքյանը Հրայր Թովմասյանի օրինակով ասաց, թե. «Ղալաթ են անում ասողները»: Գնդակը ՀՀԿ-ի դաշտում է. հուսանք՝ ոչ Արմեն Ռուստամյանի բառապաշարով:»։

Առավել մանրամասն «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս