ՖՈՏՈ. Խաբարովսկում ինքնաթիռի կործանման մանրամասները. քանի մարդ է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

life.ru-ն հայտնում է, որ Խաբարովսկ քաղաքից Նելկան բնակավայր ուղևորվող ինքնաթիռը կործանվել է, ինչի հետևանքով զոհվել է 8 մարդ:

Օդանավն ընկել է առավոտյան 6:00-ի սահմաններում: Սրահում եղել է 7 ուղևոր և 2 հոգանոց անձնակազմ: Կործանումից հետո փրկվել է միայն 4-ամյա երեխան:

L-410 օդանավը պատկանում էր «Խաբարովսկի ավիաուղիներ» ընկերությանը: Այն տեղավորում է 19 ուղևոր:

Նշվում է, որ ինքնաթիռն ընկել է անտառն ու ամբողջությամբ ոչնչացվել:




Լրահոս