Ուսանողներն ԱԺ շենքում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ դասադուլ իրականցնող ուսանողներից 5 հոգի ընդունեցին ԱԺ աշխատակազմի առաջարկը և մուտք գործեցին ԱԺ շենք: Մեր թղթակցի փոխանցմամբ` նրանք կհանդիպեն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին: Հանդիպմանը ներկա կլինեն նաև պատգամավորներ Հակոբ Հակոբյանն ու Վարդան Բոստանջյանը:

Հանդիպումը փակ է անց կացվում:

Դասադուլավոր ուսանողներից մեկը մինչ ներս մտնելը հայտարարել է, որ իրենք առաջարկելու են կլոր սեղանի ձևաչափով քննարկումներ կազմակերպել:




Լրահոս