Պուտին-Սարգսյան հանդիպումը կայացել է․ ինչ հարցեր են քննարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրեմլում տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի հանդիպումը:

Կրեմլում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շեշտել է, որ երկու երկրների նախագահների թիմերը լարված աշխատում են այս տարվա մարտին Մոսկվա կատարած ՀՀ Նախագահի այցի արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ:

«Այդ աշխատանքը տալիս է դրական արդյունքներ: Ես նույնիսկ չեմ խոսում քաղաքական կապերի, անվտանգության ոլորտներում մեր համագործակցության մասին, այլև տնտեսության մեջ: Անցած տարի արդեն սկսել էր աճը, իսկ այս տարի այն աճել է մեկ երրորդով, ինչն, անխոս, ուրախալի է, և ցանկալի կլիներ այդ միտումը պահպանել»,- ընդգծել է ՌԴ նախագահը:

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է նաև, որ զրուցակիցները քննարկել են քաղաքական եւ տնտեսական ոլորտներում երկու երկրների փոխգործակցութւունը, անվտանգության եւ հումանիտար ոլորտներում համագործակցությունը:

Պուտինը նաեւ շնորհակալություն է հայտնել Սարգսյանին Ռուսաստանում հայկական մշակույթի օրերի բացմանը նվիրված ցուցահանդեսի կազմակերպման ջանքերի համար:




Լրահոս