Ինչո՞ւ է Ազգային պատկերասրահը դատի տվել Ֆինանսների նախարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային պատկերասրահը դատի է տվել ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությանը` պահանջելով անվավեր ճանաչել իր դեմ կայացված ակտը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս տարվա մայիս եւ ապրիլ ամիսներին ՀՀ ֆինանսների նախարարությունը ստուգումներ է իրականացրել Հայաստանի ազգային պատկերասրահում, հայտնաբերել, որ պետական բյուջեից հատկացված գումարները ճիշտ ճանապարհով չեն օգտագործվել, կամ այլ նպատակների համար պետք է օգտագործվեին հատկացված գումարները, ինչը չի իրականացվել, եւ ըստ այդմ համապատասխան ակտ է կայացրել:

Ու հիմա Հայաստանի ազգային պատկերասրահը պետք է վերականգնի ֆինանսների նախարարության կողմից տրամադրած գումարը, որը ըստ մեզ հասած լուրերի՝ կազմում է մոտ 40 միլիոն դրամ: Բայց քանի որ պատկերասրահի ղեկավարությունը համամիտ չէ նախարարության այս որոշման հետ, դիմել է դատարան` պահանջելով կայացված ակտերն անվավեր ճանաչել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ նաեւ, որ Պատկերասրահը, մինչ դատարան դիմելը, բազմաթիւվ փորձեր է արել՝ հաշտություն գտնելու համար նախարարության հետ, սակայն նախարարությունը համառ է գտնվել եւ հաշտության չի գնացել:




Լրահոս