«Ծառուկյան» խմբակցության պատգամավորները, իրար հերթ չտալով, սկսել են կոշտ քննադատության ենթարկել վարչապետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 14-ից մեկնարկած Ազգային ժողովի լիագումար նիստում «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները, իրար հերթ չտալով, սկսել են կոշտ քննադատության ենթարկել վարչապետ Կարեն Կարապետյանին եւ նրա ղեկավարած կառավարությանը: Այս խմբակցության պատգամավորներն առիթը բաց չեն թողնում քննարկումների ժամանակ քննադատական մի քանի խոսք ուղղել կառավարության հասցեին:

Երեկ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների թիրախում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն էր, որ ներկայացնում էր 2018թ. բյուջեի նախագիծը: Նրան ուղղված հարցադրումները զուգորդվում էին սուր մեկնաբանություններով: «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները ակտիվ էին նաեւ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, սակայն, պնդեց, թե նորմալ քննարկումներ էին ընթանում: «Ես այդ աստիճանի ագրեսիվություն չեմ զգացել, ես զգացել եմ սուր հարցադրումներ, եւ մեր խնդիրն է`սուր հարցադրումներին տալ ադեկվատ պատասխաններ»,- ասաց նա:




Լրահոս