ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞ւմ է պատկանում Հայաստանի ավիաշուկան. ռուսական տիրապետման հետևանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն հանգամանքը, որ եվրոպական երկրներից դեպի Վրաստան ինքնաթիռի տոմսերը երբեմն մինչեւ կիսով չափ ավելի էժան են, քան դեպի Հայաստան չվերթների դեպքում, վաղուց հանրահայտ փաստ է: Այս տեսանկյունից ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը երեկ բավական բարդ խնդրի առջեւ էր հայտնվել. նա խորհրդարանում ներկայացնում էր ավիացիայի ոլորտի վերաբերյալ «Ելք» խմբակցության գրավոր հարցապնդմանը կառավարության կողմից տված պատասխանը:

Բնականաբար, Վաչե Գաբրիելյանը հավաստիացրեց, թե իբր Վրաստանի եւ Հայաստանի ավիացիոն շուկայի տարբերություններն այդքան էլ վատ չեն, դեպի Երեւան չվերթների տոմսերի գները նվազում են, ու այսպես շարունակ: Սակայն իրականությունն այլ է. այն տեսանելի է դառնում, երբ համեմատում ենք Երեւանի «Զվարթնոց» եւ Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» օդանավակայանների տվյալները:

Այսպես՝ կառավարության պատասխանին կից ներկայացված «Զվարթնոց» օդանավակայանի՝ հոկտեմբերի չվացուցակից տեղեկանում ենք, որ անցած ամիս դեպի Երեւան շաբաթական իրականացվել է 206 չվերթ, որը իրականացնում են 25 ավիաընկերություններ, որոնցից 6-ը ռուսական ավիաընկերություններն են: Նշված չվերթներից 110-ը, այսինքն՝ ավելի քան կեսը, իրականացնում են հենց ռուսական ավիաընկերությունները:

Ավելին՝ ռուսական ավիաընկերությունների չվերթներից 81-ը իրականացվում են մեկ ուղղությամբ՝ դեպի Մոսկվա: Այլ կերպ ասած՝ Երեւանի օդային կապը աշխարհի այլ երկրների հետ անցնում է Մոսկվայով:

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս