Կառավարությունը փորձում է ապացուցել, թե իրեն հաջողվել է երկրում տնտեսական աճ ապահովել. թվերն այլ բան են ասում. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը փորձում է ապացուցել, թե իրեն հաջողվել է երկրում տնտեսական աճ և առաջընթաց ապահովել: Մինչդեռ ըստ «Ծառուկյան» դաշինքի անդամ, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի՝ թվերը այլ բան են ապացուցում:

Նա ներկայացրեց երեք տվյալների համեմատություն, որոնք բնութագրում են մեր տնտեսության իրական վիճակը. 2007թ. գործազրկությունը 6,5 տոկոս էր, 2017-ին՝ 20 տոկոս, 2007թ. աղքատությունը 12 տոկոս էր, 2017-ին՝ 30 տոկոս, 2007թ. արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 14 տոկոս էր, 2017-ին՝ 60 տոկոս: Բոլոր ցուցանիշներով առաջընթացն ակնհայտ է, ուղղակի այդ առաջընթացն ամենևին չի խոսում տնտեսության աճի և առաջընթացի մասին»:

Առավել մանրամասն՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս