«Տարոն-Ավիա»-ն այսուհետ թռիչքներ կիրականացնի նաև «Զվարթնոց» օդանավակայանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական ավիափոխադրող «Տարոն-Ավիա» ավիաընկերությունն այսօր՝ նոյեմբերի 17-ին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից առաջին կանոնավոր թռիչքն է իրականացրել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան:

Թռիչքներն իրականացվելու են «Արամ Խաչատրյան» անունը կրող Boing 737-500 տիպի օդանավով, շաբաթական 7 չվերթ հաճախականությամբ:

Հիշեցնենք՝ 2017 թվականի ապրիլ ամսվանից Գյումրու «Շիրակ» օդանավակայանում բազավորված «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ է իրականացնում Գյումրի-Կրասնոդար- Գյումրի, Գյումրի-Սամարա- Գյումրի և Գյումրի-Մոսկվա («Դոմոդեդովո» օդանավակայան)- Գյումրի երթուղիներով:




Լրահոս