Հարց քաղաքացիներից` Հայաստանում գործազուրկներն ի՞նչ իրավունքներ ունեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ Հայաստանում գործազուրկներն ի՞նչ իրավունքներ ունեն:

Ալիսա Ֆեռոյան (59 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Ֆեռոյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ գործազուրկն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ընդգրկվել զբաղվածության պետական ծրագրերում հետեւյալ ուղղություններով`

-մասնագիտական ուսուցում, որի ընթացքում ծրագրում ընդգրկվող անձին յուրաքանչյուր ամիս վճարվում է կրթաթոշակ` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չափով, ընդ որում, կրթաթոշակը նշանակվում եւ վճարվում է սահմանված ամսական կրթաթոշակի նկատմամբ հաշվարկված տվյալ ամսվա ընթացքում իրականացված ուuումնական դաuընթացների oրերի համար.

-ձեռք բերած մասնագիտությամբ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող անձանց համար` մասնագիտական աշխատանքային փորձի ձեռք բերման աջակցություն.

-գործատուի կողմից «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության մարզային եւ տարածքային կենտրոններ ներկայացված եւ առնվազն մեկ ամիս չլրացված թափուր աշխատատեղերի համալրման նպատակով` այլ վայր աշխատանքի տեղավորման աջակցություն.

-վարձատրվող հասարակական աշխատանքներին մասնակցություն: («Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդված):

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2017 թվականի առաջին եռամսյակում գործազրկության մակարդակը Հայաստանում կազմել է 19%, իսկ նախորդ տարի` 18.3%: Գործազուրկների թիվը Հայաստանում 2017թ. հունիսի 1-ին կազմել է 78,2 հազար՝ 2016-ի 6,6%-ի փոխարեն: Այդ թվում կանայք կազմել են 51.5 հազար, իսկ տղամարդիկ` 26.7 հազար:

Նկատենք, որ գործազուրկների՝ ընդհանուր թվով առաջին տեղում է Շիրակի մարզը` 13.9 հազար, որին հաջորդում է Երեւանը`11.8 հազար, Լոռու մարզը` 9.8 հազար, Կոտայքի մարզը` 9.1 հազար եւ Արարատի մարզը` 6,8 հազար մարդ:




Լրահոս