ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ծառուկյան» խմբակցությունը կպահանջի՞ Կարեն Կարապետյանի և կառավարության հրաժարական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 14-ից մեկնարկած Ազգային ժողովի լիագումար նիստում «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն իրար հերթ չտալով՝ սկսել են կոշտ քննադատության ենթարկել վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարությանը: Խմբակցության պատգամավորներն առիթը բաց չեն թողնում, որպեսզի այս կամ այն հարցի քննարկման ժամանակ կառավարության հասցեին կոշտ որակումներ հնչեցնեն: Դա հատկապես ցայտուն դրսեւորվեց նախօրեին, երբ խորհրդարանում սկսվեց քննարկվել 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը:

Հետաքրքիրն այն է, որ «Ծառուկյան» խմբակցության քննադատությունը կտրուկ կոշտացավ հատկապես այն բանից հետո, երբ «Առինջ մոլ»-ից սկսեցին պարբերաբար ահազանգել հաճախակի դարձած հարկային ստուգումների մասին: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության անդամ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի հետ՝ պարզելու համար, թե վերը նկարագրված երեւույթները որքանով են շաղկապված:

-Պարո՛ն Մելքումյան, երբ Կարեն Կարապետյանի կառավարությունը նոր էր ձեւավորվում, «Ծառուկյան» խմբակցության անդամները խուսափում էին գնահատականներ հնչեցնել: Սակայն վերջին օրերին անխնա քննադատում եք կառավարությանը եւ վարչապետին: Ո՞րն է պատճառը:

-Արդեն հիմա, քանի որ բավականին ժամանակ է անցել, կարող ենք առկա խնդիրները մատնանշել: Այո՛, կառավարությունը չի արդարացրել իրեն, եւ ես կարծում եմ՝ ոչ թե չի ցանկանում, որ իրականացնի, այլ չի հաջողվել երկու հանգամանք. մեկը՝ քաղաքական որոշումների ինստիտուտի վրա կառավարության ազդեցությունը թույլ է, երկրորդը՝ չի կարողանում այնպիսի առանցքային, զսպիչ միջոցառումեր կատարի, որոնք, ասենք, «Ծառուկյան» դաշինքը իր 15 կետերով ֆիքսել է: Դինամիկան պարզ է:

Կառավարությանը չի հաջողվել քաղաքական վստահություն վայելող գործելակերպ դրսեւորի, որ հասարակութունը ողջունի անընդհատ: Վստահության մակարդակը բնորոշվում է ժողովրդի վստահությամբ, մենք տեսնում ենք, որ այն նվազում է:

-Սակայն «Ծառուկյան» խմբակցությունը հատկապես վերջին օրերին է կոշտացրել քննադատությունը՝ «Առինջ մոլ»-ում տեղի ունեցած ստուգումներից հետո: Ինչո՞ւ միայն հիմա սկսեցիք ակտիվ քննադատել Կարեն Կարապետյանին:

-«Առինջ մոլ»-ն ուղղակի համընկավ: Եթե մարդիկ գալիս են, մենք պատրաստ ենք՝ արձագանքենք: Հատկապես ես, որ ԱԺ փոխնախագահ եմ, ինչպես կարող եմ չարձագանքել: Ակտիվ քննադատել ենք միշտ՝ բոլոր վարչապետների օրոք: Քաղաքականությունը ժամանակային փուլեր ունի, պետք է օրակարգ լինի. այն հուլիս-օգոստոս ամսին չկար, նոր էին ընտրություններն ավարտվել, պետք է օրակարգ հասունանա, հիմա հասունացավ:

Դուք տեսնում եք, որ այլ գործընթացներ էլ կան: Ինչ է նշանակում, որ օպերատիվ ծառայության աշխատակիցը գա, դարանակալի մեքենայի մեջ, սպասի, տեսնի՝ երբ են դուրս գալիս:

Այսինքն՝ եթե այդ խնդիրը չլիներ, կրկին այդպե՞ս էիք քննադատելու:

-Իհարկե, միանշանակ: Դուք իմ հարցազրույցները հիշում եք, մենք միշտ էլ քննադատել ենք:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Միքայել Մելքումյան




Լրահոս