Տուն չունի, բայց փող ունի. որքան է Աբրահամ Մանուկյանի որդու ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդին` Հակոբ Մանուկյանը, ով նախկինում զբաղեցնում էր ՀՀ աշխատանքի պետական տեսչության պետի պաշտոնը, ֆինանսական միջոցների կարիք չունի: Նշենք, որ նա այժմ զբաղեցնում է ՀՀ էներգետիկայի ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության պետի պաշտոնը:

«Ժողովուրդ» օրաթերթը Հակոբ Մանուկյանի պաշտոնական հայտարարագրից տեղեկացավ, որ բնակարան չունի, փոխարենը մեկ հողամաս ունի, երկու հատ «Mercedes-Benz 500 S» եւ «Hyundai Sonata 2.4» մակնիշի ավտոմեքենաներ:

Տեսչության երիտասարդ պետի դրամական միջոցները կազմում են 215 մլն դրամ, 290 հազար դոլար եւ 70 հազար եվրո: Սա այն դեպքում, երբ երիտասարդը որպես եկամուտ հայտարարագրել է 1 մլն 546 հազար դրամի աշխատավարձ: Ի դեպ, Աբրահամ Մանուկյանի մյուս որդին` Արթուր Մանուկյանը, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր է:




Լրահոս