Պետբյուջեի 80 տոկոսը ծախսվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա պետական բյուջեով նախատեսված է 1 տրիլիոն 478 միլիարդ 331 միլիոն դրամ, որի մոտ 80 տոկոսը նախօրեի դրությամբ արդեն ծախսվել է: Պաշտոնական տվյալներից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ երեկվա դրությամբ պետական բյուջեից ծախսվել է 1 տրիլիոն 175 միլիարդ 846 միլիոն դրամ: Ըստ այդմ, պետական բյուջեում մնացել է 302 միլիարդ 485 միլիոն դրամ: Տարվա ավարտին դեռեւս մեկուկես ամիս կա, բացի այդ՝ պետական բյուջետային ծախսերի մի զգալի մասն էլ հենց տարեվերջին է իրականացվում: Մի խոսքով, ամեն ինչ դեռ առջեւում է:

Հիշեցնենք, որ պետական բյուջեի ինն ամիսների կատարողականի համաձայն՝ նշված ժամանակահատվածում ծախսվել է 953 միլիարդ 700 միլիոն դրամ: Այսինքն՝ վերջին մեկուկես ամսում պետական բյուջեից ծախսվել է մոտ 222 միլիարդ 146 միլիոն դրամ:




Լրահոս