Հայտնի է ՌԴ ԱԳ նախարար Լավրովի Հայաստան այցի օրակարգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով նոյեմբերի 20-21-ը Հայաստան պաշտոնական այց կկատարի Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարին կընդունի Հանրապետության Նախագահը։ Նոյեմբերի 21-ին նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի բանակցությունները, որոնց արդյունքներով՝ նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը Հայաստանի Ազգային պատկերասրահում կբացեն Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված պատմական լուսանկարների և փաստաթղթերի «Հայաստան-Ռուսաստան. դարերով ստուգված բարեկամություն» խորագրով ցուցահանդեսը:




Լրահոս