Ռոնալդուի խայտառակ ցուցանիշը Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 8 խաղի է մասնակցել և դարձել 1 գոլի հեղինակ:

Այդուհանդերձ, 32-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստը մրցակիցների դարպասներին 55 հարված է կատարել, հայտնում է «Whoscored»-ը:

Հարկ է նշել, որ Պրիմերայի նախորդ մրցաշրջանում Ռոնալդուն 8 խաղում դարձել էր 6 գոլի հեղինակ:

Հիշեցնենք` Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում «Ռեալը» երեկ` նոյեմբերի 18-ին, հյուրընկալվել է Մադրիդի «Աթլետիկոյի» կողմից և ոչ-ոքի` 0-0 հաշվով ավարտել հանդիպումը:

Զինեդին Զիդանի սաները 12 տուրից հետո վաստակած 24 միավորով «Աթլետիկոյի» հետ կիսում են մրցաշարային աղյուսակի 3-րդ և 4-րդ տեղերը` առաջատար «Բարսելոնային» զիջելով 10 միավորով:




Լրահոս