Թուրքիայում ավարտվել է Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումը

Անթալիայում ավարտվել է Լավրով-Զարիֆ-Չավուշօղլու եռակողմ հանդիպումը, որի ժամանակ քննարկվել են սիրիական հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր, հաղորդում է IRNA գործակալությունը։ Լավրովը հանդիպումից հետո հայտարարել է, որ այն եղել է արդյունավետ, ձեռք են բերվել պայմանավորածություններ՝ նոյեմբերի 22-ին Սոչիում կայանալիք Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի նախագահների մակարդակով հանդիպմանն ընդառաջ։

«Աշխատանքը արդյունավետ էր, պայմանավորվել ենք բոլոր առանցքային հարցերի շուրջ և նախագահներին կզեկուցենք այն գնահատականները, թե ինչպես առաջ շարժվել և ամրապնդել Աստանայի գործընթացը, որը պետք է ստեղծի էլ ավելի հարմարավետ պայմաններ, որպեսզի ժնևյան գործընթացը, վերջապես, ՄԱԿ ԱԽ-ի 2254 բանաձևի առաջադրած խնդիրների լուծման համար իրական եղանակներ ձեռք բերի»,-լրագրողների հետ հանդիպմանն ասել է Լավրովը։