Արամուս գյուղում ավտոմեքենա է շրջվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 19-ին, ժամը 22:32-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արամուս գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Արամուս գյուղի սկզբնամասում «ՎԱԶ 2121» մակնիշի 30 UU 572 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Գ. Պ., ԱՀ քաղաքացի) շրջվել է․ տուժած չկա:

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը։




Լրահոս