21.11.2017

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 21-ին՝ժամը 11:00-ին, ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության վարչական շենքի՝ (Նալբանդյան 13, 4-րդ հարկ) խորհրդակցությունների սրահում տեղի կունենա Ծառայության պետ Հովհաննես Սահակյանի պաշտոնավարման 100 օրվան նվիրված ամփոփիչ ասուլիսը:
Ձեր մասնակցությունը հաստատելու համար այսօր՝ մինչև 18:00-ն, խնդրում ենք զանգահարել՝ 094-73-15-01 և 010-52-45-74 հեռախոսահամարներով:

***

Նոյեմբերի 21-ին, ժամը 11:00-ին «Ելակետ» մամուլի ակումբում տեղի կունենա «Պապիլոմավիրուսի դեմ պատվաստման շուրջ բարձրացած աղմուկը»-ը  թեմայով մամլո ասուլիս: Բանախոսն է ՀՀ առողջապահության նախկին նախարար, բժշկական գիտությունների դոկտոր Արարատ Մկրտչյանը։ Բանախոսը կանդրադառնա պատվաստման հետևանքներին, պապիլոմավիրուսի վտանգավորությանը և թեմային առնչվող մի շարք այլ հարցերի։

***

նոյեմբերի 21-ին, ժամը 11:00-ին Գուլիվեր մանկական ակումբի կրթահամալիրում (Մամիկոնյանց 21) տեղի կունենա «Մենք Ճանաչում ենք Չինական մշակույթը» խորագրով միջոցառում: Միջոցառմանը ներկա են լինելու Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլուն և ԵՊԼՀ Կոնֆուցիոսի Ինստիտուտի տնօրեն Գոռ Սարգսյանը:




Լրահոս