Սերգեյ Լավրովը Երևանում է

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Սերգեյ Լավրովին ուղեկցում էին ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ
Քոչարյանը, Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:

Սերգեյ Լավրովը, ծաղկեպսակ դնելով հուշահամալիրի, ապա ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ, հարգեց 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրի` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: ՌԴ արտաքին գործերի նախարարն այնուհետև այցելեց Հայոց ցեղասպանության թանգարանին կից գտնվող
հիշողության պուրակ, որտեղ ջրեց 2007 թվականին իր կողմից տնկած ծառը: