ՀՎԿ-ՀՀԿ հուշագիրն «էժան» չի նստելու վանաձորցիների և Մամիկոն Ասլանյանի վրա. ՀՎԿ-ն անիրականանալի պահանջներ է առաջ քաշել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վանաձորի հարցով ՍԴ որոշումն արագացրեց պրոցեսները՝ իշխանությունը կտրեց գորդյան հանգույցը։ Բայց ՀՎԿ-ՀՀԿ հուշագիրն «էժան» չի նստելու վանաձորցիների եւ Մամիկոն Ասլանյանի վրա։

Մեր տեղեկություններով, բանակցային փուլում ՀՎԿ-ն գրեթե անիրականանալի պահանջներ է առաջ քաշել, այդ թվում՝ 4 մանկապարտեզի եւ 2 սպորտդպրոցի տնօրենների պաշտոններ, քաղաքապետարանի կոմունալ եւ սպորտի բաժնի պետերի աթոռները, այլ բաժիններում պետի տեղակալներ եւ այլն։ Սա նշանակում է, որ քաղաքապետարանում եւ քաղաքում ինչ-որ մարդիկ հրաժեշտ կտան իրենց պաշտոններին, իսկ պաշտոնից առաջին զրկվողը, արդեն իսկ պարզ է, քաղաքապետի առաջին տեղակալ Արտյոմ Գրիգորյանն է, ում Ասլանյանն ուզում է խորհրդական նշանակել։

Բացի պաշտոնները՝ ՀՎԿ-ականները նաեւ գերեզմանների տեղեր են ուզել՝ քաղաքում գերեզմանի լավ տեղը «ոսկու գին» ունի։ Թե այս պահանջներից որը կկատարի Ասլանյանը, որտեղ «կգցի», դեռ պարզ չէ։ Ի դեպ, նա իր խուճապի մատնված թիմին հանգստացնում է, թե Փելեշյանը երկար չի ձգի, մի փորձանք կսարքի իր գլխին, ինչպես ընտրությունների փուլում հոգեւորականին ծեծելն էր, ու կհեռանա։ »:

Առավել մանրամասն՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս