Սերգեյ Լավրովը ղարաբաղյան հակամարտության հարցում լավատես չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետք է շարունակել բանակցությունները, և Հայաստանը տրամադրված է համանախագահների հետ կառուցողական ձևով շարունակել հանդիպումները:  Այսօր ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը։

Սերգեյ Լավրովն իր հերթին ասաց, որ չափազանց լավատեսություն չի արտահայտի խնդրի կարգավորման հարցում։ «Հայաստանի և Ադրբեջանի նախագահները դրական խոսեցին ժնևյան հանդիպման մասին. շատ կարևոր է, որպեսզի այդ դրական վերաբերմունքն օգնի մեզ առաջ գնալ ըստ էության։ Համանախագահները դրանով զբաղվում են։ Մենք կվերլուծենք, թե ուր ենք հասել, կփորձենք ինչ-որ ակտիվ ջանքեր գործադրել՝ կարգավորման հասնելու», – նշեց  Լավրովը:

ՌԴ արտաքին գործերի նախարարը նաև հավելեց. «Ես չափազանց լավատեսություն չեմ արտահայտի, սա դժվար խնդիր է, և մեր բանակցությունների ամբողջ փորձը գալիս է ապացուցելու, որ դրանք արագ չեն ավարտվի»։




Լրահոս