22.11.2017

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա «Դու ինչ ես անում Արցախի համար» շարժման շրջանակներում կայանալիք «Կարոտի կանչով հերոսներիս հետ» խորագրով համերգին նվիրված ասուլիս (հասցե՝ Վ. Սարգսյան 3, 6-րդ հարկ): Ասուլիսի բանախոսներն են ամերիկաբնակ արվեստագետ, «Տարոն» և «Կանթեղ» երգչախմբերի ղեկավար Գևորգ Չաքմանյանը և Սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության մշակութային, սպորտի և երիտասարդական ծրագրերի բաժնի պետ Գրետա Մնացականյանը:

Նոյեմբերի 24-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք համերգը մշակույթի վաստակավոր գործիչ Գևորգ Չաքմանյանը նվիրում է արցախյան պատերազմի բոլոր ժամանակների զոհերի ծնողներին:

***

ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանի, Հայկական տուրիզմի ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանի, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանի ասուլիսը:

ԹԵՄԱ – Գիտական տուրիզմի զարգացման հնարավորությունները, ոլորտում առկա խնդիրներն ու սպասվող ծրագրերը:

***

Նոյեմբերի 22-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: ԹԵՄԱ՝ ՌԴ ԱԳ նախարարի երեկվա այցի և հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարների մասին:

***

Նոյեմբերի 22-ին ժամը 13 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

Թեման՝ Արցախյան հիմնահարց, վերջին զարգացումներ:

***

Նոյեմբերի 22-ին, ժամը 12-ին, ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունում տեղի կունենա ճանապարհային ոստիկանության ղեկավարության հանդիպումը ԶԼՄ ներկայացուցիչների հետ:
Թեման` «Ճանապարհային երթևեկության կազմակերպման փոփոխությունները և առկա խնդիրները», կներկայացվի նաև այլ ուղղություններով վերջին շրջանում կատարված աշխատանքը: Լրագրողներին խնդրում ենք ներկայանալ ոչ ուշ, քան ժամը 11.45-ը:
Հասցեն` Երևան, Նալբանդյան 130, ՀՀ ոստիկանության Մշակույթի կենտրոն, 2-րդ հարկ:
Տեղեկատու հեռախոս՝ 011-56-02-63:

 




Լրահոս