Ուսանողներն առաջարկեցին ձևավորել տարկետման տրամադրման ճկուն քաղաքականություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ-ում քննարկման ժամանակ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Սարգիսը ներկայացրեց իրենց առաջարկությունները:

«Նոյեմբերի 14-ին հրապարակվեց գիտնականների բաց նամակ, որտեղ անդառնալի կորուստներից զերծ մնալու համար առաջ էր քաշվում նպատակային տարկետման գաղափարը: Այս պահի դրությամբ բաց նամակի տակ ստորագրած անձանց թիվը հատել է երեք հարյուրը», – նշեց նա:

Նա նշեց, թե նախաձեռնությունն առաջարկում է կառավարությանը լիազորված իրավունքների շրջանակներում տարկետման տրամադրման ճկուն քաղաքականություն ձեւավորել: «Մենք բերել ենք առաջարկը, որը տրվել է ԿԳՆ-ին եւ կառավարությանը: Հեղինակի անունը չենք նշում իր ցանկությամբ: Մենք առաջարկում ենք այնպիսի ճկուն քաղաքականություն մշակել, որը հնարավորություն կտա գիտության կայուն զարգացումն ապահովել: Նպատակահարմար կարող է լինել հետևյալ սկզբունքը, օրինակ գիտական ուղղության գերակայությունը, տվյալ հաստատության ուսանողների նվաճումները», – հավելեց նա:




Լրահոս