ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ժամանակին Սերժ Սարգսյանի մերձավոր պատգամավոր Լևոն Սարգսյանը հայտնվել է դժվար վիճակում

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ժամանակին Սերժ Սարգսյանի մերձավոր պատգամավոր Լևոն Սարգսյանը հայտնվել է դժվար վիճակում

ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին՝ Ալրաղացի Լյովիկին պատկանող «Ախթամար» ՓԲԸ-ի դեմ դատական հայցերը շարունակվում են: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դիմել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նախկին պատգամավորի ընկերությունից պահանջելով 1,5 միլիոն դրամ:

Նշենք, որ ավելի վաղ պետական եկամուտների կոմիտեն եւս դատի էր տվել նախկին պատգամավորին պատկանող ընկերությանը: ՊԵԿ-ն էլ պահանջում էր ընկերությունից շուրջ 5 միլիոն դրամ գումար բռնագանձել: ՊԵԿ-ի այս հայցը բավարարվել էր:

Ենթադրվում է, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներկայացրած հայցը եւս կբավարարվի: Իրոք, հետաքրքիր է՝ ժամանակին Սերժ Սարգսյանի մերձավոր պատգամավոր Լեւոն Սարգսյանը հայտնվել է դժվար վիճակում, երբ իշխանության ներսում սեփականության վերաբաշխումից հետո դուրս մղվեց խաղից: