Կառավարությունը ձեռնպահ մնաց «Ծառուկյան» խմբակցության նախագիծն ընդունելուց

Կառավարության այսօրվա նիստում գործադիր մարմինը որոշեց ձեռնպահ մնալ «Ծառուկյան» խմբակցության մի քանի պատգամավորների ներկայացրած նախագծին:

Խոսքը վերաբերում է «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկությանը:

Զեկուցող Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ խոսքը վարձակալությամբ տրված մեքենաներին է վերաբերում: «Պատգամավորների ներկայացրած առաջարկը վարչական իրավախախտումների մասին նոր օրենսգրքում կարգավորված է, և օրերս Ազգային ժողովում ներկայացվելու է նոր օրենսգիրքը»,-ասաց նա:

Այսպիսով` ըստ պատգամավորների ներկայացրած նախագծի՝ սույն փոփոխության տրամաբանության հիմքում դրված է այն պարզ ճշմարտությունը, որ իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը չի կարող ենթարկվել պատասխանատվության այն դեպքում, երբ չի կատարել իրավախախտում: