ՖՈՏՈ. Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել. Արցախում նոր զորամաս կկառուցվի

ՖՈՏՈ. Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել. Արցախում նոր զորամաս կկառուցվի

Այսօր կայանալու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա դրամահավաքը:  Այն իրապես մեծ նշանակություն ունի Արցախի և նրա  ժողովրդի համար:

Յուրաքանչյուր տարի ես ևս իմ ֆինանսական մեծ ներդրումն եմ ունեցել կարևորագույն այս  գործում: Ես Արցախի  ու նրա ժողովրդի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ունեմ, նրանք շատ թանկ են ինձ համար և հենց դա է պատճառը, որ Արցախում իմ կողմից իրականացվող աշխատանքները շարունակական են՝ վերաբնակեցված համայնքների բնակիչներին  դրամական աջակցություն, գյուղտեխնիկայի և մեքենաների նվիրատվություն, Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ խոշոր գումարների նվիրատվություն:

Իսկ  այս անգամ ես որոշել եմ, հանուն Արցախի  և նրա անվտանգության,  հանդես գալ ևս մեկ խոշորածավալ նախաձեռնությամբ: Իմ միջոցներով Արցախում կառուցվելու է միանգամայն նոր, բոլոր անհրաժեշտ պայմաններով ապահովված զորամաս, քանի որ այսօր մեզանից յուրաքանչյուրի գերնպատակն ու գերխնդիրը պետք է լինի Արցախի անվտանգության ամրապնդումն ու խաղաղության ապահովումը:

Այս զորամասի կառուցման հողային աշխատանքներն արդեն իսկ ընթացքի մեջ են, իսկ հիմնական շինարարարությունը մեկնարկելու է գարնանը: Ապահովվելու է նաև այդ զորամասի մշտական ջրամատակարարումը: Կարծում եմ, յուրաքանչյուրն իր գործով պետք է ապացուցի Արցախի հանդեպ ունեցած սերը: Եվ ուրեմն հանուն մեր բոլորի Արցախի՝  անենք հնարավոր ամեն բան հայկական երկրորդ պետության բարօրության և անվտանգության համար:

Գագիկ Ծառուկյան