Հայրենի երեսփոխաններից շատերը դեպրեսիայի մեջ են. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. « Հայրենի երեսփոխաններից շատերը երեկվանից դեպրեսիայի մեջ են, քանզի ստիպված են նախատոնական վայելքներին տրվել ավելի ուշ, քան ԱԺ աշնանային նստաշրջանի գրաֆիկն էր նախատեսում։

Բանն այն է, որ այս նստաշրջանի վերջին քառօրյան դեկտեմբերի 5-8-ին էր լինելու, սակայն կառավարությունը երեկ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկ է ներկայացրել, որը կհրավիրվի դեկտեմբերի 12-ին եւ հնարավոր է ձգվի, քանի որ օրակարգում 14 նախագիծ կա, նաեւ՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» աղմկահարույց օրենքը»:

Առավել մանրամասն՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս