Նախկին պատգամավորի որդին` ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչության հարկային հսկողության բաժնի պետ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՊԵԿ կազմակերպման եւ հսկողության վարչության հարկային հսկողության բաժնի պետ է նշանակվել Հարություն Դարբինյանը։ Նա նախկին պատգամավոր Արսեն Դարբինյանի որդին է՝ Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի ազգականը։

Դարբինյանի եկամուտների հայտարարագրում նշված է 2 հողամաս, բնակելի տուն՝ հողամասի վրա, 3 մեքենա՝ MERCEDES-BENZ G500, MERCEDES-BENZ S 430 L, HONDA FIT 1.3։ Պաշտոնն ստանձնելու օրվա դրությամբ նա հայտարարագրել է 8 մլն․ դրամ, 17 հազար դոլար, թեեւ աշխատավարձից ստացած եկամուտը մոտ 2,5 մլն․ է, ավելի քան 2 մլն․ դրամ եկամուտ էլ ստացել է փոխառություններից »:

Առավել մանրամասն՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս