«Արմավիր» ՔԿՀ կալանավորը դեղեր չստանալու արդյունքում հրկիզել է ՔԿՀ-ի կարանտինային տեղամասի պատժախուցը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արմավիրի քրեակատարողական հիմնարկի կալանավորը ՔԿՀ ղեկավարության կողմից համապատասխան դեղեր չստանալու արդյունքում հրկիզել է Արմավիրի քրեակատարողական հիմնարկի կարանտինային տեղամասի պատժախուցը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեպքից հետո դատապարտյալ Գարիկ Մելքոնյանին տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ:

Այս առիթով ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ՀՀ քր. օր.-ի 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նշենք, որ այս դատապարտյալն առաջին անգամ չէ, որ նման քայլի է գնում: Այս տարվա օգոստոսին Գարիկ Մելքոնյանը ոտքերը էլի մեխել էր հատակին:

Հիմա էլ դատապարտյալը հայտարարել է, որ իրեն գամերից չի ազատի, մինչեւ նախարար Դավիթ Հարությունյանի հետ չհանդիպի. ինքը նախարարին դիմելու հացեր ունի:

Նշենք, որ նույն դատապարտյալը 4 ամիս առաջ է «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխվել «Արմավիր» ՔԿ հիմնարկ եւ այդ ընթացքում մի քանի անգամ ինքնասպանության փորձեր է կատարել:
Իսկ նախարար Հարությունյանը դեռ որեւէ արձագանք չի տվել»:

Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս