Արտակարգ դեպք Արագածոտնի քննչական սենյակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Երեկոյան Ոստիկանության Թալինի բաժնի ձերբակալվածների պահման վայրի քննչական սենյակում Գյումրի քաղաքի Տիգրան Մեծի փողոցի բնակիչ, 25-ամյա Վարդան Հովսեփյանը, ով կալանավորվել է սպանություն կատարելու կասկածանքով, հարվածել է քննչական սենյակի դռան ապակուն, իսկ հետո պատուհանի ապակուն, կոտրել դրանք:

Երեկ սպանության գործով Թալինի քննչական բաժնի պետ Ա. Պետրոսյանը փաստաբանի ներկայությամբ պետք է Վ. Հովսեփյանին նոր մեղադրանք առաջադրեր:

Փետրվարի 27-ին քննիչները Թլիկ գյուղ էին բերել առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալված Գյումրի քաղաքի Տիգրան Մեծի փողոցի 28/10 տան բնակիչ, 25-ամյա Վարդան Հովսեփյանին։ Վերջինս սպանության վայրում քննչական բաժնի պետ Ա. Պետրոսյանի գլխավորությամբ մասնակցում էր քննչական փորձարարության, որտեղ հայտնաբերվել էր սպանված՝ Երևան քաղաքի Նոր նորք վարչական շրջանի Դավիթ Մալյան փողոցի 6/34 հասցեի բնակիչ, 20-ամյա Կառլեն Գրիգորյանի դին։ Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին նաև արնանման հետքերով դանակ, ինչպես նաև Mercedes մակնիշի ավտոմեքենան, որը պատկանել է սպանվածին։

Մանրամասները` սկզբնաղբյուրում:




Լրահոս